-
10.03.2020|
00:57
...թե Նիկոլ Փաշինյանը խիստ ստիպված է Սերժ Սարգսյանին Բրյուսել մեկնելու թույլտվություն «տվել». որովհետև ինքը ևս այց ուներ, և եթե արգելափակեր ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավարի այցը, ապա նույն ԵԺԿ ղեկավար Տուսկին, որի հետ Փաշինյանն ինքն է ցանկացել հանդիպել, չէր կարող հանդիպել:
-
06.03.2020|
00:55
…թե Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգևորված չեն վերջինիս` Սամվել Բաբյանի հետ համագործակցությամբ։ Բանն այն է, որ Մասիսը, խառնվելով Սյամոյի արկածախնդիր, մի քանի անգամ դատվածության «սինդրոմին», կարող է կորցնել իր «ցիվիլ» մարդու համբավը, մանավանդ որ «կոմանդույուշչին» ու իր կողմնակիցները չեն երկնչում իրենց ու Մասիսի «դուխի» առավելություններից այստեղ-այնտեղ խոսելու գայթակղությունից:
-
03.03.2020|
01:12
...թե Նիկոլ Փաշինյանին թվացել է, որ ՍԴ դատավորներն անպայմանորեն հրաժարականներ են տալու, ամեն ինչ արել են, որ գոնե մեկը գնա այդ քայլին, իրենք ցույց տան, որ կարողանում են «ճեղքել» ՍԴ միասնությունը, ինչի համար ջանք չեն խնայել, սակայն ՍԴ դատավորները իրենց պահել են խիստ սկզբունքային` ապացուցելով, որ ոչ մի գնով մաս չեն կազմելու իշխանությունների` իրենց պարտադրած քաղաքական խաղին:
-
28.02.2020|
11:12
...թե արցախյան ընտրություններում հաջողության հասնելու շանսը շարունակում է պահպանել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որի ներկայացրած քաղաքական ուժը խորհրդարանում ևս մեծ թվով մանդատներ կարող է ունենալ: Լուրջ շանսեր ունի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մասամբ էլ` Աշոտ Ղուլյանը, որոնք հատկապես վերջին տասնօրյակում կտրուկ ակտիվացել են, իսկ Վիտալի Բալասանյանն սկսել է խիստ կառուցողական, գրագետ քարոզարշավ վարել:
-
25.02.2020|
01:05
...թե իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ. նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են: Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն` նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «Այո»-ի միտինգներին և բուն հանրաքվեին` վախենալով վիրուսի տարածումից:
-
21.02.2020|
00:37
...թե մինչ այս պահն իշխանական ճամբարում ԵՊՀ ռեկտորի հարցում որոշակիություն չկա: Բանն այն է, որ իշխանությունների և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին փոխնախարար, այժմ պատգամավոր, հայտնի սորոսական Հովհաննես Հովհաննիսյանն էր, որը աչքի էր ընկել եկեղեցու, դիակների հրաշիջման իր «տրակտատներով», ստացած «սուպեր» գրանտներով, բայց դոկտորի աստիճան չուներ։
-
18.02.2020|
11:59
...թե ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի տան գողոնը բավականին ապշեցնող, միաժամանակ տպավորիչ է եղել, ինչն էլ հենց դարձել է նրա հրաժարականի հիմնական պատճառը։ Որոշ աղբյուրների փոխանցմամբ, նրա տնից գողերը տարել են հարյուրհազարավոր դոլարներ, որոնց ծագման «գաղտնիքն» էլ հայտնի է դարձել իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։
-
14.02.2020|
01:02
...թե որքան էլ Սահմանադրական հանրաքվեն ծառայում է Հրայր Թովմասյանից և ՍԴ-ի գործող կազմից ազատվելու իդեա-ֆիքսին` այս օրերին սպասվող Վենետիկի հանձնաժողովի, ապա և մարտի կեսերին ՄԻԵԴ-ի կարծիքներն ու որոշումները` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով կանխելուն, այնուհանդերձ, պնդում կա նաև, որ օրվա իշխող Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիևի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով։
-
11.02.2020|
03:12
...թե նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի վերջին հայտարարությունն առ այն, որ ինքը Հայաստան կվերադառնա պայմանով, եթե իշխանությունները երաշխիք տան, որ տեղի կունենա իրավական մարմինների, բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանում ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրապարակային` «բաց դատավարություն»։
-
07.02.2020|
01:09
...թե ՍԴ-ին առնչվող օրենքի նոր փաթեթը «կենաց-մահու» կռիվ է դարձել իշխանությունների համար: «Իմքայլական» բոլոր պատգամավորները հատ-հատ մշակվել են. Բադասյանը թրենինգներ է անցկացրել նրանց հետ` «հետքայլի տեղ չունենք` за нами Москва» բովանդակությամբ: